Վրաստանի ԱԳՆ-ն բողոք է արտահայտել «Ցխինվալի շրջանում Ռուսաստանի կողմից զորավարժությունների անցկացման կապակցությամբ»: Այս մասին գրում է TASS-ը:
Հանրապետության ԱԳՆ ղեկավարությունը նշում է, որ այս զորավարժությունները «Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգության փորձ են, ինչպես նաև միջազգային իրավունքի չափանիշների խախտում»:
Նշենք, որ դեկտեմբերի 5-ին ավելի քան հազար հրետանավորներ ու զինվորներ` մոտ 200 զինատեսակով և 58 ռազմական տեխնիկայով դաշտային պարապմունքների են դուրս եկել Հյուսիսկովկասյան և Հարավային Օսիայի շրջաններում:








































