Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Պանջիկիձեն նամակով դիմել է երկրի նախագահին` խնդրելով հետ կանչել ներկայացված ցանկում ընդգրկված՝ դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին:
Վրաստանի նախագահի աշխատակազմի տվյալներով արտաքին գերատեսչության ղեկավարը պահանջել է պաշտոններից ազատել հետևյալ դեսպաններին. ԱՄՆ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանին, ՄԱԿ-ում Վրաստանի մշտական ներկայացուցչին, Բելգիայում և ԵՄ-ում Վրաստանի մշտական ներկայացուցչին, Եվրոպայի Խորհրդում Վրաստանի մշտական ներկայացուցչին, Մեծ Բրիտանիայում և Միջազգային ծովային կազմակերպությունում Վրաստանի մշտական ներկայացուցչին, Գերմանիայում Վրաստանի դեսպանին, Լիտվայում, Ադրբեջանում, Ղազախստանում, Թուրքիայում, Չինաստանում Վրաստանի դեսպաններին:
ԱԳ ղեկավարի նամակում նշված է, որ խնդրանքը բավարարվելուն պես կներկայացվեն նոր թեկնածուների անունները:
Վրաստանի արտգործնախարարությունը պահանջում է նաև հետ կանչել այն դեսպաններին, ում ռոտացիայի ժամկետը լրացել է: