Հյուսիսային Կարոլինայի կանանց քոլեջի ուսանողուհին թույլտվություն է խնդրում շարունակելու սովորել քոլեջում և ապրել քոլեջի հանրակացարանում այն բանից հետո, երբ փետրվարին նրան սեռափոխության վիրահատություն կարվի, որը կավարտի նրա՝ տղամարդու վերածվելու գործընթացը: Քոլեջի պաշտոնյաները ներկայումս քննարկում են այս հարցը, հայտնում է fedpost.ru-ն:
Դպրոցի տնօրեն Միշել Մելթոնը չի ասել ուսանողուհու անունը: Նա բերել է գաղտնիության մասին դաշնային օրենքներն ու քոլեջի գաղտնիության քաղաքականությունը:
1772-ին հիմնված Salem College-ը արվեստների մասնավոր դպրոց է: Այն կանանց ամենահին ուսումնական հաստատությունն է: Քոլեջում մոտ 1100 ուսանող է սովորում: Քոլեջի տարածքում կարող են միայն կանայք ապրել:










































