armnewstv.am-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հաստատել է ՀՀ-ում ԱՄՆ նոր դեսպանի պաշտոնում Ռիչարդ Միլզի թեկնածությունը: Միլզը Հայաստանը ճանաչում է 90-ականներից:
Խորհրդային Միության փլուզումից հետո Ֆրանսիայում ԱՄՆ դեսպանատան սկսնակ դիվանագետը վերադարձավ Վաշինգտոն և պետքարտուղարությունում անցավ նորանկախ Հայաստանի և Ադրբեջանի գծով դիվանագիտական աշխատանքի: Մասնագիտական 26 տարվա գործունեության ընթացքում Միլզն աշխատել է Պակիստանում, Իռլանդիայում, Մեծ Բրիտանիայում և Ռուսաստանում: Այս տարվա սեպտեմբերին, դեսպան նշանակելուց առաջ, Միլզին քննել են ամերիկացի սենատորները: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում դիվանագետը հայտարարել է, որ հայ-թուրքական հարաբերություններում առաջընթացի բացակայության պատճառը Թուրքիան է: Ռիչարդ Միլզը խոսել է նաև Հայոց ցեղասպանության մասին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում










































