Friday, 17 05 2024
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա մայիսի 17-ի համեմատ բարձրացել է 3 սանտիմետրով
ՀՀ և Գերմանիայի արտաքին գործերի նախարարներն անդրադարձել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին
Ձորագյուղում 2023 թվականին սուբվենցիոն 2 ծրագիր է իրականացվել
Վրաստանում ռուս-թուրքական սիներգիա՞
102-րդ ռազմաբազան մնացուկ է, որն այլևս անելիք չունի. պետք է վերադառնան տուն
Ճգնաժամ է ՌԴ ամբողջ հայ համայնքում. դրան հասցրել են գործարարները
Գերմանիայի Բունդեսթագից Հայաստան պատվիրակություն կայցելի
ԵՄ-ն ողջունում է առաջընթացը Հայաստան-Ադրբեջան սահմանների սահմանազատման գործընթացում
ՀՀ և Ավստրիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ
21:20
Հունգարիայում ԵՄ-ին առաջարկել են Վրաստանից օրինակ վերցնել օտարերկրյա գործակալների մասին օրենքի հարցում
21:10
Սլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ենթարկվել
Ֆրանսիայի կարեւոր առաջադրանքն ու որոշումը Կովկասում
Պաշտպանության նախարարը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների գործնական փուլի ընթացքին
Փրկարարները Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղում ճանապարհը փակած բեռնատար են քարշակել
Ընդհարումների վտանգ կա. ատելության հռետորաբանությունը կարող է խոսքից վերածվել գործի
20:20
Rocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBank
Եթե Բագրատ Սրբազանն անձամբ ինձ հանդիպելու առաջարկ անի և օրակարգ ասի, կմտածեմ․ Թունյան
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպման առաջարկ չի եղել, ՔՊ-ն նման օրակարգ չունի․ Խանդանյան
«Կասկադ»-ի ամբողջական կառուցումը` ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետի պատկերացմամբ. քաղաքապետ Ավինյանը հանդիպել է Ժան-Միշել Վիլմոտի հետ
19:40
Տեխասում մոլեգնող փոթորիկը 4 մարդու կյանք է խլել
Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավորության սկզբունքով. ՊՆ
19:20
Իսպանիան Իսրայելի համար զենք տեղափոխող նավերին թույլ չի տա մտնել իր նավահանգիստներ
Ուղիղ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
19:05
Հռոմի պապը մտադիր է 2025 թվականին Թուրքիայում մասնակցել Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-ամյակին
19:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
18:50
Պատերազմի 2 տարվա ընթացքում առաջին անգամ ոչ մի բրիգադ չի բողոքում արկերի պակասից. Զելենսկի
18:40
Շոյգուին երկար ժամանակ թույլ չեն տվել մուտք գործել Չինաստանի խորհրդարան
Էրդողանը վերլուծաբանին նշանակել է փոխարտգործնախարար
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հանդիպել է Թուրքիայում Պաղեստինի դեսպանի հետ
Ադրբեջանը ծրագրում է վերսկսել Իրանում իր դեսպանատան աշխատանքները

Վահագն Չախալյանը չի ուզում համաներվել

Վրաստանի հայ համայնքի ղեկավարներ Արմեն Գևորգյանն ու Ռուբեն Շիկոյանը որպես քաղբանտարկյալներ ազատ արձակվեցին:

«Նրանք նոր են դուրս եկել, գնացել են տուն հանգստանալու, վաղը կամ մյուս օրը կգան Թբիլիսի, կհանդիպեն մեզ հետ, և կխոսենք իրենց հետագա անելիքների մասին»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Բազմազգ Վրաստան» քաղաքացիական նախաձեռնության նախագահ Առնոլդ Ստեփանյանը։

«Նրանք երկուսն էլ դատապարտվել են որպես «ռուսական լրտեսներ», բայց ակնհայտ է, որ այդ գործը միայն քաղաքական ենթատեքստ ուներ: Պարզ է, որ մեղավոր չէին: Նախկին իշխանություններն էլ ոչ մի հետաքրքրություն չունեին այդ գործն արդար քննելու մեջ, իսկ տղաներն ընդամենը մի քանի չինովնիկների անձնական հետաքրքրությունների զոհն էին: Այն ժամանակ, երբ բանտում էին, նրանց հանդեպ նույնիսկ շանտաժ են իրականացրել. իշխանություններն ուզում էին հայտնի շատ ուրիշ հայերի էլ նստացնեին՝ որպես նրանց հանցակից, և այդ մարդկանցից մեկն էլ ես էի»,- հավելեց Ա. Ստեփանյանը:

Խոսելով այն մասին, թե ինչու ազատ չարձակվեց Վահագն Չախալյանը, Ա. Ստեփանյանն ասաց, որ նրա ազատ արձակվելը նույնպես իրատեսական է։ «Հատկապես Իվանիշվիլու Հայաստան կատարած այցից հետո հնարավոր է մի բան փոխվի: Ասեմ նաև, որ երկրորդ ցուցակ են պատրաստելու քաղբանտարկյալների համար, և կարծում եմ՝ նրա անունն այնտեղ կլինի:

Ընդհանրապես մի մասին որպես քաղբանտարկյալներ են բաց թողել, մի մասին էլ՝ համաներումով: Վահագին որպես քաղբանտարկյալ չեն թողել, իսկ համաներումով կթողնեն, պարզապես դա կնշանակի, որ ինքը մեղավոր է և ընդունում է մեղքը: Նա ուզում է, որ իրեն որպես քաղբանտարկյալ բաց թողնեն: Իսկ առաջիններն, ովքեր դա թույլ չեն տա՝ Սաակաշվիլու պատգամավորներն են»,-ասաց Առնոլդ Ստեփանյանը:

Չախալյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ պաշտոնապես չի կարող հայտարարել, թե Իվանիշվիլիի՝ Հայաստան կատարելիք այցի ընթացքում կքննարվի նաև Վահագն Չախալյանի հարցը, բայց, այնուամենայնիվ, նաև չբացառեց. «Ես հինգշաբթի օրն այցելելու եմ Վահագն Չախալյանին և կհանդիպեմ Վրաստանի մի քանի պաշտոնատար անձանց հետ, դրանից հետո նոր արդեն պարզ կլինի, թե ինչպես է լուծվելու իմ պաշտպանյալի ազատ արձակման հարցը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում