ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ազգին ուղղված իր ամենշաբաթյա ուղերձում հայտարարել է գործող Կոնգրեսի կողմից դաշնային պետհաստատությունների ֆինանսավորումը հաստատելու անհրաժեշտության մասին: Սպիտակ տան ղեկավարը երկու պալատների նոր կազմերին կոչ է արել 2015-ին զբաղվել բարձր վարձատրվող աշխատատեղերի ստեղծմամբ՝ գրում է TASS-ը:
Օբաման նշել է, որ անցյալ ամիս մասնավոր հատվածում բացվել է 314 հազար նոր աշխատատեղ, և տվյալ ցուցանիշի աճը կայուն է եղել ամբողջ տարի:
«Բայց նախևառաջ մեզ պետք է, որպեսզի գործող Կոնգրեսը քվեարկի բյուջեի օգտին և կառավարությանը թույլ տա աշխատել: Սուրբծննդյան օրերին փակել պետական հաստատությունները՝ լավագույն գաղափարը չէ»,- ասել է Օբաման:









































