Հունաստանի ֆինանսների նախարարության ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի ծառայությունը կստուգի 105 քաղաքապետերի, վարչական միավորների ղեկավարների, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների եկամուտների օրինականությունը:
Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ արդեն սկսել են ուսումնասիրվել պաշտոնյաների բանկային հաշիվները, եկամուտների հայտարարագրերը, որպեսզի կարելի լինի ճշտել հարկերի վճարման օրինականությունը: Նման ստուգումներ իրականացնելու համար հիմք է հանդիսացել քաղաքային և մասնավոր կազմակերպությունների գործունեության մեջ նշվող միլիոնավոր եվրոյի կեղծ հաշիվների առկայությունը: Պաշտոնատար անձանց հաշիվներին հայտնաբերվել են մեծ գումարներ, որոնք չեն համապատասխանում նրանց ունեցած եկամուտներին:
Հունաստանի իշխանություններն, անցնելով խիստ տնտեսման քաղաքականության, կրճատում են պետական ծառայողների աշխատավարձը: Քաղաքապետերի աշխատավարձը կազմում է 1700 եվրո, ինչը 2 անգամ կրճատված է: Քաղաքապետի տեղակալը կստանա 900 եվրո:










































