Friday, 26 06 2026
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Մոսկվան ամբողջությամբ արգելում է Հայաստանից ձկնամթերքի ներկրումը
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը դադարեցվել է
Խոշտանգումների դեպքերի բացառումը նաև հարգանքի արտահայտություն է մարդու արժանապատվության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ
10:30
Չարլզ III-ը չի բնակվի Բուքինգհեմյան պալատում
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի

Ինչի՞ համար է կառավարությունը

Գոտիները պետք է ձգենք` հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Իհարկե, նա գոտիները ձգելու մանրամասներ չի ներկայացրել, ընդամենը պատրաստակամություն հայտնելով կրճատել ամանորյա ծախսերը: Ի՞նչ ծախսերի մասին է խոսքը, ո՞ւմ ծախսերի՝ մանրամասներ չկան:

Հայաստանի հասարակությունը գոտիները ձգած ապրում է արդեն տարիներ շարունակ: Մարդիկ կամ սեփական գոտիներն են ձգում տարեցտարի, կամ պարզապես ձգում են օդանավերի նստելատեղերի գոտիներն ու թռչում Հայաստանից հեռու՝ հացի խնդիրը լուծելու համար: Եթե Հովիկ Աբրահամյանը նկատի ունի շարքային քաղաքացիների գոտիները ձգելը կամ օդանավերի գոտիները ձգելը, ապա նա կարող է չմտահոգվել՝ մարդիկ ձգում են առանց իր ասելու էլ:

Հակառակը, ինքը վարչապետ է՝ տեսականում, որպեսզի մարդիկ դադարեն գոտիները ձգելով ապրել կամ հեռանալ Հայաստանից և թուլացնեն գոտիները, ապրեն մարդավարի, մարդավայել, ապրեն ազատ, իրացնեն իրենց պոտենցիալը, դրսևորեն իրենց բիզնեսում, գիտությունում, մշակույթում, կենսագործունեության այլ ոլորտներում և այդ դրսևորումների շնորհիվ կարողանան արժանապատիվ կյանքով ապրել իրենց հայրենիք-պետության մեջ: Իսկ դրա համար պետք է որ Հովիկ Աբրահամյանը, նրա կուսակցական ու կառավարական վերադասներն ու ստորադասները, նաև նրա հետ տարատեսակ բարեկամա-խնամիական կապերով կապված կապիտալիստներն ու օլիգարխները իրենք մի քիչ ձգեն իրենց գոտիները:

Սակայն ինչ է նշանակում նրանց դեպքում ձգել գոտիները: Նշանակում է զսպել ախորժակը և ապրել համեստ կյանքով ու եկամուտներով, հրաժարվել հասարակության հաշվին ստացվող գերշահույթներից, հրաժարվել օլիգոպոլ, մոնոպոլ դիրքերից, որոնց արդյունքում Հայաստանի քաղաքացիները վերածվել են ընդամենը խոշոր կապիտալիստների մոտ աշխատողների, որոնք, սակայն, պաշտպանված չեն Աշխատանքային օրենսգրքով: Ինչպե՞ս կարող են պաշտպանված լինել, եթե ասենք՝ Աշխատանքի տեսչությունը կարող է գլխավորել օլիգարխին պատկանող կուսակցության ներկայացուցիչ մեկ այլ խոշոր կապիտալիստի զավակը: Նման երկրում ինչպե՞ս կարող է Աշխատանքային օրենսգիրքը պաշտպանել շարքային քաղաքացուն:

Ձգել գոտիները այդ շերտի համար պետք է նշանակի երկրում ձևավորել ազատ մրցակցություն, անկախ դատական համակարգ, արդարադատություն, իրավահավասարություն, երկրում ձևավորել բարոյականության ու համերաշխության մթնոլորտ, որտեղ կողմնորոշիչ արժեքները կլինեն ոչ թե ուժը, հարստությունը, իշխանությունը, այլ աշխատանքը, մարդասիրությունը, իրավունքը, ազատությունը, արժանապատվությունը: Ձգել գոտիները նշանակում է հրաժարվել հարկատուների հաշվին ապահովվող գերճոխ գործուղումներից, աշխատասենյակներից, ծառայողական ավտոմեքենաներից, հրաժարվել ներկայացուցչական ավելորդ ծախսերից, հրաժարվել էկզոտիկ ճանապարհորդություններից, հրաժարվել պետական գնումների շնորհիվ սեփական բիզնեսները աշխատեցնելուց:

Այդ ամենը քրեական հանցագործություններ են, սակայն եթե իշխանությունները որոշեն ինքնակամ «ձգել գոտիներն» ու հրաժարվել յուրացված արտոնություններից, ապա հասարակությունը դա կդիտի մեղմացնող հանգամանք և հանդես կգա համաներումով, իսկ հաջորդ ընտրություններին գուցե նույնիսկ իսկապես ձայն տա այդ իշխանություններին՝ առանց 5 հազար կամ 10 հազար դրամների:

Գոտիները ձգելու ա՞յդ տարբերակը նկատի ունի Հովիկ Աբրահամյանը: Եթե այո, ապա ինչո՞վ է նա զբաղված ապրիլից ի վեր, երբ նշանակվել է վարչապետ, երբ ստացել է կադրային ինքնուրույն քաղաքականության քարտ-բլանշ և հայտարարում է, որ այդ քարտ-բլանշը հիմա էլ ունի, երբ նա հանդիսանում է վարչապետ, որին նույնիսկ, այսպես կոչված, ընդդիմությունն է խնայում և չի ենթարկում որևէ կոշտ քննադատության, այլ նույնիսկ հայտարարում է, որ Հովիկ Աբրահամյանը ուզում է լավ բան անել, սակայն չի կարողանում՝ նրան խանգարում են:

Անվտանգության այդպիսի գոտիով վարչապետը պետք է վաղուց ձգած լիներ Հայաստանի իշխող համակարգի գոտիները, սակայն դրա փոխարեն Հովիկ Աբրահամյանի վարչապետության կիսամյակը աչքի է ընկնում տնտեսական ցնցումներով, դրամի կտրուկ արժեզրկմամբ և հասարակության մի քանի կոպեկ խնայողությունների փոշիացմամբ: Պատճառաբանությունները, որ այդ ամենը արտաքին գործոնների հետևանք են, շարքային քաղաքացիներից ոչ մեկի գոտուն չի հուզում:

Նրանք հարկեր ու տուրքերն են վճարում պետական բյուջեին և կառավարություն ու պետական գերատեսչություններ պահում, որ նրանք այդ արտաքին գործոնները չեզոքացնեն ու ապահովեն քաղաքացիների արժանապատիվ ապրուստը, և եթե երկրում դժվար է անգամ օբյեկտիվ պատճառներով, ապա մարդիկ այդ դժվարությունն առաջին հերթին պետք է տեսնեն, այսպես կոչված, «էլիտաների» ուսերին և այդ դեպքում, տեսնելով դա, մարդասիրությունից դրդված և նաև պետական ու հասարակական համերաշխության զգացումով մի մասը կվերցնեն իրենց ուսերին:

Մինչդեռ ներկայումս Հայաստանում «էլիտաներն» են նստել հասարակության ուսերին, և որքան տնտեսական վիճակը ծանրանում է, այնքան չգիտես ինչպես ծանրանում են այդ «էլիտաների» գրպանները և հետևաբար՝ բեռը հասարակության առանց այդ էլ կքված ուսերին:

 

Լուսանկարը` armtimes.com-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում