Կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին գլխավոր մարզիչ Յոհան Կրուիֆը չի հավատում, որ «Ոսկե գնդակ» մրցանակն այս կամ այն ֆուտբոլիստին շնորհվում է արդարացիորեն:
« «Ոսկե գնդակ»-ն ինձ չի հետաքրքրում: Որո՞նք են արժեքները, որոնց հիման վրա մրցանակը տրվում է ֆուտբոլիստին: Գալիս է ժամանակ, երբ ինքդ քեզ հարցնում ես, թե ինչի՞ համար է այդ ամեն ինչը: Թող անեն, ինչ ցանկանում են»,- հայտարարել է Կրուիֆը:
Հիշեցնենք, որ 2014թ. «Ոսկե գնդակ»-ի հավակնորդների թվում են Քրիշտիանու Ռոնալդուն, Լիոնել Մեսսին ու Մանուել Նոյերը:








































