Ամերիկուհի Լիզա Քրամը կյանքում առաջին անգամ վիճակախաղի տոմս է ձեռք բերել և միանգամից շահել ջեքփոթը` 90 մլն դոլար: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:
Պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ կինը խոստովանել է, որ շահումն իր հարազատների վաստակն է:
Ամուսինն առաջարկել է Գոհաբանության օրվա կապակցությամբ վիճակախաղի տոմս գնել, Քրամը համաձայնել է` դրան մեծ նշանակություն չտալով:
Շահած գումարի շնորհիվ Քրամն այլևս չի աշխատի և շատ կճամփորդի:








































