Վիճակագրական տվյալների համաձայն՝ Թուրքիայում 2008-2011 թթ. 27 հազար երեխա է կորել։ Այս մասին տեղեկացնում է CNN Turk հեռուստաալիքը:
Բոլոր անհայտ կորած երեխաներից 16,2 հազարն աղջիկներ են:
Ըստ վիճակագրության՝ միայն 5,7 հազար երեխաներն են գտնվել:
Ընդ որում, Թուրքիայի ՆԳ նախարար Իդրիս Շահինը հերքել է Վիճակագրական կենտրոնի տվյալները՝ դրանք «ոչ ճշգրիտ» անվանելով: Շահինը պնդում է, որ Թուրքիայում այս պահին կորած է համարվում միայն հազար երեխա:
Սխալ տվյալների առկայությունը նախարարը բացատրում է նրանով, որ ոչ բոլոր հայտնաբերված երեխաներն են պաշտոնապես գրանցվել: