Քեթրին Էշթոնը կմնա միջուկային հարցով Իրանի հետ բանակցություններում ԵՄ համակարգողը: Այս մասին հաղորդել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայությունը:
Մամլո հաղորդագրության համաձայն` Քեթրին Էշթոնին ստանձնել են ապահովել անխափան բանակցություններ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ից ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատրի պաշտոնը ստանձնել է Ֆեդերիկա Մոգերինին, ով փոխարինել է Էշթոնին: Այնուամենայնիվ, Էշթոնը շարունակել է հանդես գալ համակարգողի դերում Իրանի և «վեցյակի» միջև բանակցություններում մինչև նոյեմբերի 24-ը, երբ ակնկալվում էր համաձայնագրի ստորագրում իրանական միջուկային ծրագրի շուրջ: Քանի որ, որոշում կայացվեց բանակցային գործընթացը երկարաձգել մինչև 2015թ. հունիսի 30-ը, առաջ եկավ Էշթոնի մասնակցությունը որպես համակարգող երկարաձգելու անհրաժեշտության մասին հարցը:






































