53-ամյա դերասան Ջորջ Քլունիի և նրա 36-ամյա կնոջ՝ փաստաբան Ամալ Ալամուդինի ամուսնական կյանքում ծագել են առաջին խնդիրները: Նրանք չեն կարողանում կողմնորոշվել, արժե արդյոք երեխաներ ունենալ, թե ոչ: Եթե Քլունին երազում է մոտ ժամանակներում հայր դառնալ, ապա նրա սիրելին ցանկանում է հետաձգել այդ պահը:
«Նրանց համար շատ դժվար է այդ հարցում ընդհանուր հայտարարի գալ: Ջորջը զգում է, որ նրան խաբել են, քանի որ հարսանիքից առաջ Ամալի հետ քննարկել է այդ թեման: Սակայն Ամալը երեխաներին դեմ չէ, նա ուղղակի ցանկանում է ընտելանալ իր կարգավիճակին, որից հետո արդեն կարելի է մտածել երեխա ունենալու կամ որդեգրելու մասին»,- պատմել է զույգին մոտ կանգնած աղբյուրը National Enquirer-ին տված հարցազրույցում:
Ընդ որում, հարցազրույցներից մեկում Քլունին խոստովանել է, որ պատրաստ է հետևել Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի օրինակին և աղքատ երկրներից երեխա որդեգրել:
Հարկ է նշել, որ Ջորջ Քլունին շատ է կապվել իր կնոջը: Հարսանիքից հետո դերասանին կարծես փոխել են: Նա չի շփվում իր մոտ ընկերների հետ, փոխարենը մտերմացել է Ամալի հարազատների և գործընկերների հետ: Երեք օր տևած վենետիկյան շքեղ հարսանիքից հետո Ամալի ծնողները որոշել են մեկ այլ տոնակատարոթյուն կազմակերպել նորապսակների համար, որպեսզի փեսացուին ծանոթացնեն այն բազմաթիվ հարազատների հետ, ովքեր ներկա չեն եղել հարսանիքին: Իսկ ահա Քլունիի ընկերները այդ տոնին հրավիրված չե եղել:








































