Երկու երեխաների մայր Դրյու Բերիմորը նախկինի պես չի կարողանում ազատվել ավելորդ կիլոգրամներից, որոնք հավաքել է հղիության ընթացքում, գրում է Viva.ua-ը:
39-ամյա ամերիկուհին երկրորդ հղիության ժամանակ հրաժարվել է դիետաներից՝ իրեն չսահմանափակելով սննդի հարցում: Արդյունքում՝ ծննդաբերությունից ութ ամիս անց նրան չի հաջողվել ազատվել ավելորդ կիլոգրամներից, որոնք հավաքել է երկրորդ հղիության ընթացքում:
Օրերս Դրյուն Կալիֆոռնիայում հայտնվել է պապարացիների տեսախցիկների առջև: Դերասանուհին հասարակության մեջ է դուրս եկել մուգ ջինսով և լայն, սև շապիկով, որն անհաջող ընդգծել է նրա ոչ անթերի կազմվածքը:











































