Կատալոնական «Բարսելոնա»-ի բելգիացի պաշտպան Տոմաս Վերմալենը վիրահատվել և վերադարձել է Իսպանիա, հաղորդում է Sport.es-ը:
29-ամյա պաշտպանը, ով ուղևորվել էր Ֆինլանդիա, բարեհաջող վիրահատվել է և ժամանել է Բարսելոնա սպասվածից ավելի շուտ:
Այս որոշումը կայացրել է «Բարսելոնա»-ի ղեկավարությունը, որպեսզի բելգիացի պաշտպանը խուսափի լրագրողների հետ շփումից:
Ինչպես սպասվում էր, Վերմալենի վերականգնողական աշխատանքները կտևեն մոտ 3-ից 4 ամիս:








































