Բրիտանական Coldplay ռոք-խումբն աշխատում է վերջին ալբոմի վրա: Այս մասին BBC Radio 1-ին տված հարցազրույցում ասել է խմբի մենակատար Քրիս Մարտինը:
A Head Full of Dreams-ը կլինի խմբի 7-րդ ստուդիական ալբոմը: «Երևում է՝ դա Հարի Փոթերի մասին վերջին գրքի նման մի բան է: Ինձ անհրաժեշտ է այդ ալբոմի մասին մտածել որպես վերջինի, հակառակ դեպքում պարզապես ոչինչ չի ստացվի»,- ասել է Մարտինը:
Խմբի առաջին Parachutes ալբոմը թողարկվել է 2000թ.: Ներկայումս վերջին Ghost Stories-ը վաճառքի է հանվել այս տարվա մայիսին:








































