Ամբողջ աշխարհից շուրջ մեկ միլիոն մարդ Avaaz իրավապաշտպանական կայքում հանդես են եկել հաջակցություն դիմումի, որը պահանջում է խստացնել Հնդկաստանում կանանց բռնության համար սահմանված պատիժը: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, պահանջը հաստատած ակտիվիստների թիվն այսօր հասել է գրեթե 1.1 միլիոնի:
Կայքում հրապարակված հաղորդագրության մեջ նշվում է, որ անհրաժեշտ է անհապաղ լավացնել օրենսդրական համակարգը և թողարկել լայնածավալ կրթական ծրագիր, որը կփոխի լայն տարածում գտած պատկերացումները կանանց բռնության նկատմամբ:
Վիճակագրության համաձայն՝ Հնդկաստանում յուրաքանչյուր 22-րդ րոպեին կատարվում է բռնաբարություն, իսկ ամբողջ աշխարհում 10 կանանցից յոթն իրենց կյանքի ամբողջ ընթացքում բախվում են ֆիզիկական կամ սեքսուալ բռնության հետ:
Այն բանից հետո, երբ դիմումը հավաքի 1.25 միլիոն ստորագրություն, այն կուղարկվի Հնդկաստանի կառավարություն:
Միջազգային հանրությանը զայրացրել է 2012 թ. դեկտեմբերի 16-ին Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում 23-ամյա ուսանողուհու հետ տեղի ունեցածը: Մի խումբ հարբած տղամարդիկ ավտոբուսում բռնաբարել էին նրան, որից հետո աղջիկը երկու շաբաթ անց մահացել էր հիվանդանոցում:







































