Ռուսաստանի և Վրաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Գեորգի Մարգվելաշվիլիի հանդիպումը հնարավոր է, Պուտինն արդեն դրսևորել է իր դիրքորոշումը: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովին:
«Այս աշխարհում անհնարին ոչինչ չկա,- նշել է նախարարը:- Եվ իմ կարծիքով՝ նախագահ Պուտինն արդեն պատասխանել է այդ հարցին. նա ասել է՝ եթե այդպիսի անհրաժեշտություն լինի, եթե դրա նկատմամբ հետաքրքրություն լինի, մենք հնարավորություն միշտ կկարողանանք գտնել»:











































