Թունիսում նշում են «հասմիկների հեղափոխության» երկրորդ տարելիցը, որը սկիզբ է դրել, այսպես կոչված, «արաբական գարնանը»:
Ուղիղ երկու տարի առաջ Թունիսի նախագահ Զին Ալ-Աբեդդին բեն Ալին, չկարողանալով վերահսկել երկրում սկսված զանգվածային անկարգությունները, լքեց պաշտոնը և հաստատվեց Սաուդյան Արաբիայում:
23 տարի իշխանության գլխին կանգնած նախագահի փախուստը երկրում քաղաքական կյանքի ժողովրդականացման և տնտեսական վիճակի բարելավման հույս ներշնչեց թունիսցիներին: Սակայն հեղաշրջմանը նախորդած բախումներն իսլամիստների և աշխարհիկ ուժերի միջև, տնտեսական ճգնաժամը և քաղաքական հեռանկարների բացակայությունն էականորեն ազդեցին Թունիսի բնակիչների ոգևորության վրա:
Ինչպես հաղորդում են տեղի ԶԼՄ-ները, երկրում գործազրկության մակարդակը հասել է ռեկորդային 17 % ցուցանիշի:
Բեն Ալիի պաշտոնանկության տարելիցի նախօրեին Թունիսի հարավում ուժեղացել են ցույցերը, բախումներ են տեղի ունենում ոստիկանների և ցուցարարների միջև:
Հեղափոխությունից հետո Թունիսում գլխավոր քաղաքական ուժ է դարձել «Ալ-Նահդա» չափավոր իսլամիստների շարժումը, որը գաղափարապես մոտ է «Մուսուլման եղբայրներ»-ին: Երկրի խորհրդարանում փոքրամասնություն կազմող լիբերալները «Ալ-Նահդային» մեղադրում են պետությունն իսլամականացնելու մեջ:
Բեն Ալիի վարչակարգի տապալումից անմիջապես հետո արաբական աշխարհի ամենաաշխարիկ պետությունում սկսեցին ակտիվանալ նաև սալաֆիների խմբերը, որոնք, տեղի ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն՝ փորձում են շարիաթի կարգեր հաստատել Թունիսի առանձին շրջաններում:










































