Thursday, 11 06 2026
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել
Ոչ թե ինքնասպանություն է եղել, այլ՝ ամուսինները պատուհանից դուրս էին նետել
20:30
Կատարը դատապարտել է Իրանի հարձակումները Հորդանանի, Քուվեյթի և Բահրեյնի վրա
20:20
«Արարատ-Արմենիա»-ի պաշտպանը միացել է «Ալաշկերտ»-ին
Առաջիկա ժամերին հորդառատ անձրևներ կդիտվեն Հրազդան և Սևան քաղաքներում
Ովքեր են շնորհավորել Նիկոլ Փաշինյանին
19:50
Լիտվան հակամարտության ավարտից հետո զինվորականներ կուղարկի Հորմուզի նեղուցում առաքելության համար
ՊՆ-ում բարեփոխումները շարունակվում են. Պապիկյան
19:30
ԵՄ-ն առաջիկա գագաթնաժողովում կարող է հավանություն տալ Ուկրաինայի անդամակցության բանակցություններին. Կոշտա
Հաստատվել են արտահանման ծավալի փոխհատուցման նոր սահմանաչափեր
19:10
Կանադան հայտարարել է, որ կշարունակի ռազմական օգնություն ցույց  տալ Ուկրաինային
ԶՊՄԿ-ն միացել է ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրին
18:50
Առնվազն 22 մարդ է զոհվել Պակիստանում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով
18:44
Հայէկոնոմբանկը գործարկում է անքարտ կանխիկացում ծառայությունը
Հարկադիր կատարողը՝ փոփոխվող աշխարհի առաջնագծում. նշվում է Հարկադիր կատարողների համաշխարհային օրը
18:35
Կոնվերս Բանկի և Mastercard-ի նոր առաջարկը՝ մինչև 10% քեշբեք և 5000 դրամի պրոմոկոդ Yandex Go-ում
18:30
ԵՄ-ն պետք է պատրաստ լինի Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառել․ Իտալիայի վարչապետ
Սպայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի նավթամթերքի հերթական խմբաքանակը
Ռուսաստանը «որոշել է մինչև ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները լուծել Ուկրաինայի հարցը»
17:50
Պեկինը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում
Հորդառատ անձրևներ և կարկուտ՝ Շիրակում, Լոռիում և Տավուշում
17:30
Կատարը փորձում է համոզել Իրանին նստել բանակցային սեղանի շուրջ. ABC News
Քաջարանում փլուզվել է Ողջի գետի հարակից պատնեշը․ ավտոճանապարհը միակողմանի փակ է
17:10
ԱՄՆ-ն այսօր երեկոյան շատ ուժեղ հարված կհասցնի Իրանին. Թրամփ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում

Վրաստանը պայքարում է պարենային ճգնաժամի դեմ

Վրաստանի կառավարությունն այս տարի պատրաստվում է քառապատկել գյուղատնտեսության ոլորտին հատկացվող ֆինանսական միջոցները` ներկրվող պարենից երկրի կախվածությունը կրճատելու նպատակով:

Գյուղատնտեսության ոլորտում հիմնական շեշտադրումը լինելու է հացահատիկի բերքատվությունը բարձրացնելու վրա, սակայն շատերն այն կարծիքին են, որ գյուղատնտեսական սեկտորին, նախ եւ առաջ, տեխնիկա է անհրաժեշտ:

Գյուղատնտեսությունը երկար տարիներ ճգնաժամ է ապրում եւ ներկայում Վաստանում սպառվող սննդամթերքի միայն 12 տոկոսն է ապահովում` կազմելով ՀՆԱ-ի 8%-ը:

Տարիներ շարունակ փորձագետները կոչ են արել միջոցներ ձեռնարկել գյուղատնտեսական արտադրանքի ծավալների աճի ավելացման ուղղությամբ` հատկապես հաշվի առնելով այն, որ Վրաստանից արտահանվող ապրանքները Եվրոպական Միության շուկա են մուտք գործում Արտոնությունների ընդհանուր համակարգի (GSP+) վերաբերյալ առեւտրային պայմանագրի ներքո:

Պարենի համաշխարհային գնաճն ազդել է ներմուծվող ապրանքների արժեքի վրա` դրդելով Վրաստանի կառավարությանը, վերջապես, համապատասխան քայլեր ձեռնարկել:

Վերջերս տեղի ունեցած կառավարական նիստի ժամանակ նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարեց, որ գյուղատնտեսական արտադրանքի բաժինը ՀՆԱ-ում կարելի է հեշտությամբ կրկնապատկել հաջորդ 3-4 տարիների ընթացքում:

Այս տարվա համար նախատեսված ֆինանսական հատկացումները հիմնականում ուղղված կլինեն հացահատիկի բարձր բերքատվություն ունեցող տեսակների արտադրմանը եւ հացահատիկի ամբարների կառուցմանը: Այս միջոցառումների արդյունքում նախատեսվում է մինչեւ 2013-14 թվականները հացահատիկի բերքը հասցնել այնպիսի ծավալների, որպեսզի հնարավոր լինի ապահովել ներքին սպառման շուկայի 35-40 տոկոսը:

Վրաստանի գյուղատնտեսության նախարար Բակուր Կվեզերելիի խոսքերով` կառավարությունը պատրաստվում է «աջակցության եւ ոչ միջամտության» միջոցով նվազեցնել երկրի կախվածությունը ներկրվող պարենից:

Նախկինում գյուղատնտեսական ոլորտին հատկացվող ֆինանսական միջոցների մեծ մասը բաժին էր ընկնում գինեգործությանը: Սակայն իրադրությունը կտրուկ փոխվեց 2006 թվականին, երբ վրացական գինու արտահանումների 3/4-ը իրացնող Ռուսաստանը փակեց իր շուկան Վրաստանի համար:

Այս ամենից հետո երկրի իշխանությունները ստիպված եղան օժանդակել խաղողագործներին` գինեգործության ոլորտը կատարյալ անկումից փրկելու համար: Չնայած կառավարության տրամադրած աջակցությանը` խաղողի գները տարեցտարի նվազում են, իսկ վառելիքինը` աճում, ինչի հետեւանքով գինեգործների եկամուտները կրճատվում են:

Բացի այդ, գյուղատնտեսության ոլորտը ժամանակակից սարքավորումների մեծ կարիք ունի: Շատ հողագործներ հնացած բրիչներով ու գութաններով են հողը մշակում: Քանի որ այգեգործները սարքավորումներ գնելու միջոցներ չունեն, 1996 թվականից կառավարությունը եւ դոնոր կազմակերպությունները նրանց 970 տրակտոր եւ 200 կոմբայն են տրամադրել, սակայն եղած պահանջների համեմատ այս ամենը շատ քիչ է:

Այնուհանդերձ, տնտեսագետները թերահավատությամբ են լցված պետության կողմից մասնավոր սեկտորին ֆինանսական միջոցներ հատկացնելու վերաբերյալ:

«Նոր տնտեսագիտական դպրոց»-ի փոխտնօրեն Գիա Ջանդիերիի խոսքերով` սուբսիդավորման հետեւանքով այգեգործներն ավելի մեծ կախվածության մեջ կհայտնվեն:

«Սուբսիդիաներ տրամադրելու փոխարեն` կառավարությունը, եւ հատկապես գյուղատնտեսության նախարարությունը պետք է մտածեն մեր արտադրանքի համար նոր շուկա գտնելու մասին. սա է ամենակարեւոր խնդիրներից մեկը», – ասում է նա:

Գյուղատնտեսական կազմակերպությունների միավորման` «Agro-Development Group»-ի տնօրեն Նիկոլոզ Զազաշվիլին նշում է, որ գյուղատնտեսական սեկտորի բարելավմանն ուղղված երկարաժամկետ ռազմավարություն իշխանությունները դեռեւս չունեն:

Դեռեւս պարզ չէ` արդյո՞ք կցանկանան այլ ներդրողները հետեւել կառավարության օրինակին:

Պարենային ապրանքների առեւտրով զբաղվող ամերիկյան «SJS USA» կազմակերպության վրաստանյան գրասենյակի տնօրեն Մագդա Քաջալան նշում է, որ կազմակերպությունը չի շտապում նախատեսված 4 միլիոն դոլարի ներդրում կատարել [պարենի] սառցարանի [կառուցման] նախագծում:

«Այս կարգի մեծ ներդրումն արդարացնելու համար` մենք պետք է ի վիճակի լինեինք ապրանք գնել այդ սառցարանում պահելու համար: Իսկ նման արտադրանք չկա: Գյուղատնտեսության ոլորտի նյութատեխնիկական ապահովման զարգացումը պետք է զուգակցել արտադրանքի ծավալների աճի հետ: Սակայն ի՞նչ իմաստ ունի նյութատեխնիկական ապահովման զարգացումը, եթե արտադրանք չկա»:

Նանա Կուրաշվիլի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում