«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալին շուրջ 100 մլն ֆունտ կհատկացվի` ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ թիմի կազմը հզորացնելու նպատակով: Այդ մասին հայտնում է The Telegraph-ը:
Տեղեկությունների համաձայն` ակումբը մտադիր է ձեռք բերել պաշտպանների, ինչպես նաև կիսապաշտպանների իրավունքներ: «Կարմիր սատանաներ»-ի ուշադրության կենտրոնում են պաշտպաններ Դիեգո Գոդինը «Ատլետիկո»-ից, Մաց Հյումելսը` «Բորուսիա»-ից և Նատանիել Կլայնը` «Սաութհեմփթոն»-ից: Ուսումնասիրվում է նաև կիսապաշտպաններ Քևին Սթրոթմանի, ով հանդես է գալիս «Ռոմա»-ում և «Բավարիա»-ի ներկայացուցիչ Արիեն Ռոբենի տրանսֆերների ձեռքբերման հնարավորությունը:
Բացի դա, Վան Գալը նաև հարձակվողներ է փնտրում այն դեպքի համար, եթե ակումբը 43.2 մլն ֆունտ չվճարի Ռադամել Ֆալկաոյի տրանսֆերի ձեռքբերման համար:









































