Ֆրանսիական ՊՍԺ-ի բժիշկ Էրիկ Ռոլանը խոսել է թիմի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի առողջական վիճակի մասին, հաղորդում է Goal.com-ը:
«Իբրահիմովիչը կրունկի հատվածում դեռ ցավեր ունի: Հնարավոր է, որ այդ ցավերը գնալով ուժեղանանան:
Զլատանի ցավերը կարող են թույլ չտալ նրան մասնակցել ընթացիկ առաջնության բոլոր խաղերին:
Նա շատ է ցանկանում հանդես գալ «Բարսելոնա»-ի դեմ հանդիպմանը»,- հայտնել է թիմի բժիշկը:








































