Կոլումբիայի կառավարության պատվիրակության և ձախ ծայրահեղական «Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր» խմբավորման միջև բանակցությունները մեկ ամիս դադարից հետո վերսկսվել են Կուբայի մայրաքաղաքում:
Կառավարական պատվիրակության ղեկավար Ումբերտո դե լա Կալյեն լրագորղներին հայտնել է բանակցությունների «ռիթմը արագացնելու» մտադրության մասին: Նա հաստատել է, որ ԿՀԶՈՒ-ն կարող է մասնակցել երկրում կատարվող ժողովրդավարական բարեփոխումներին զենքը վայր դնելու և խաղաղության համաձայնություն կնքելու դեպքում:
Անցած տարվա նոյեմբերի 19-ից սկսված բանակցությունների առաջին իսկ օրը ապստամբները երկու ամսով զինադադար են հայտարարել: Կոլումբիայի քաղաքացիական պատերազմում ավելի քան հարյուր հազար մարդ է զոհվել:






































