ԴՆԹ-հետազոտությունը հաստատել է, որ սիրիա-լիբանանյան սահմանին ձերբակալված երեխան ԴԱԻՇ (Իրաքի և Շամի իսլամական պետություն) ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր Բաղդադիի դուստրն է: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում անելով Լիբանանի ՆԳՆ ղեկավարին:
Այս շաբաթ ավելի վաղ Լիբանանի իշխանությունները հայտարարեցին, որ զինվորականները սահմանն անցնելիս երեխայի հետ կնոջ են ձերբակալել: Լիբանանի իշխանությունների տեղեկությամբ՝ ձերբակալված կինը ԴԱԻՇ-ի առաջնորդի կանանցից մեկն է:
Սակայն չորեքշաբթի օրը Իրաքը հերքել է Լիբանանի հայտարարությունները՝ հայտարարելով, որ կինն Իրաքի քաղաքացի է, ահաբեկչության համար դատապարտվածի քույր է:
Լիբանանի ոստիկանությունը պնդում է, որ ձերբակալվածներն Աբու Բաքր Բաղդադիի կինն ու դուստրն են:










































