Լեգենդար երգչուհի Ուիթնի Հյուսթոնի և նրա ամուսնու՝ Բոբբի Բրաունի բարդ հարաբերությունները դրվել են Lifetime ալիքի հեռուստատեսային ֆիլմի հիմքում, որն էկրան կբարձրանա հունվարի 15-ին: elle.ru-ի հաղորդմամբ՝ ֆիլմը կլինի դերասանուհի Անջելա Բասեթի ռեժիսորական դեբյուտը, իսկ «Ուիթնի» նախագծում անվանական դերը կկատարի «Թոփ-մոդել ամերիկյան ձևով» շոուի սեզոններից մեկի եզրափակչի մասնակից 32-ամյա Յայա Դակոստան: Եթե Հյուսթոնին կերպարային նմանության համար պատասխանատու կլինի մոդելը, ապա վոկալը նրան «կտա» պրոֆեսիոնալ երգչուհի Դեբորա Քոքսը:
Յայա Դակոստան, Ուիթնի Հյուսթոնը
Ռեժիսորի խոսքով՝ ֆիլմի սյուժեն ընդգրկում է Ուիթնիի և Բոբիի ծանոթության շրջանից մինչև նրանց բուռն հարաբերությունների վերջը:
Դեռ թողարկվելուց առաջ ֆիլմը հայտնվել է սկանդալի կենտրոնում. Հյուսթոնի և Բոբիի 21-ամյա դուստրը՝ Քրիստինան, դիմել է ֆիլմի հեղինակներին՝ հայտարարելով, որ իր մորն էկրանին կկարողանա մարմնավորել միայն ինքը: Անջելա Բասեթն աղջկան մերժել է նույնիսկ լսումներն անցնելու հնարավորության հարցում, ինչի համար նեղացած դերասանուհին քննադատել է նրան: Ֆիլմը շուտով կթողարկվի, իսկ առայժմ համացանցում կարելի է տեսնել ֆիլմի 15-վայրկյանանոց թրեյլերը:










































