ԱՄՆ կողմից ռազմավարական հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) միջոցների ստեղծման շարունակումը սպառնալիք է ոչ միայն Ռուսաստանի ու եվրոպական երկրների, այլևս հենց ԱՄՆ-ի համար: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին հղված ուղերձում՝ հայտնում է «Ռոսիա 24»-ը:
«Դա ոչ միայն սպառնալիք է Ռուսաստանի անվտանգության համար, այլև ողջ աշխարհի՝ ուժերի ռազմավարական անհավասարակշռության հնարավոր խախտման ուժի ներքո: Կարծում եմ՝ դա վտանգավոր է նաև ԱՄՆ-ի համար, քանի որ կրում է անխոցելիության վտանգավոր պատրանք, ուժեղացնում է միակողմանիության, հաճախ չմտածված որոշումների ու հավելյալ ռիսկերի ձգտումը»,- ասել է նա:
Նախագահի խոսքով՝ Ռուսաստանը չի ներքաշվի սպառազինությունների թանկարժեք մրցապայքարի մեջ, սակայն հուսալիորեն և երաշխավորված կապահովի իր պաշտպանունակությունը նոր պայմաններում:









































