Տեխասի համալսարանի աշխատակազմը բացատրել է բուհի նկուղից մարդու ուղեղով 100 տարայի կորուստը, գրում է The New York Times-ը: Հաստատության հայտարարության մեջ ասվում է, որ անհետացած տարաների մեծ մասը դեռ 2002 թ. ոչնչացրել են աշխատակիցները կենսաբանական թափոնների վերաբերյալ կանոնների համաձայն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 28 տարի առաջ Օսթինի պետական հիվանդանոցը բուհին ֆորմալդեհիդի մեջ 200 ուղեղ է փոխանցել ուսումնական և գիտական նպատակներով օգտագործելու համար: Նշվում էր, որ կորել է այդ տարաների կեսը: Դրանց մեջ է նաև հայտնի «տեխասյան դիպուկահար» Չարլզ Ուիթմենի ուղեղով տարան, որը 1966 թ. 16 մարդու է սպանել:
Ոչնչացվել են ուղեղով տարաները, որոնք անբավարար են ճանաչվել, և որոնք հնարավոր չէր օգտագործել ուսումնական կամ գիտական նպատակներով, նշել են համալսարանում: Բուհի գնահատմամբ՝ ուտիլիզացվել է 40-60 տարա:
Տարաների անհետացման հետաքննությունը շարունակվում է, քանի որ համալսարանն ուզում է համոզվել, որ տարաներից ոչ մեկը չի փոխանցվել այլ ինստիտուտի: Այս ամսին հայտարարել է բուհի մամլո քարտուղարը:









































