Ադրբեջանական SalamNews.org կայքի փոխանցմամբ, Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում (ՆԻՀ) կկառուցվի ևս մեկ հիդրոէլեկտրակայան (հէկ): Հէկը կառուցվելու է Արաքս գետի վրա, Օրդուբադի շրջանում:
Արդեն ամփոփվել են հէկի նախագծման աշխատանքները, կառուցման գործընթացը մեկնարկելու է հունիսին: Դրա շնորհիվ ՆԻՀ-ը իրեն ամբողջովին կապահովի էլեկտրաէներգիայով:
Հիշեցնենք, որ Նախիջևանն առանձնահատուկ նշանակություն ունի պանթյուրքիզմի տեսանկյունից: Այդ տարածքը, ըստ էության, կապող օղակ է Թուրքիայի ու Ադրբեջանի, Թուրքիայի և ողջ Թուրանի միջև:
Ժամանակին Հեյդար Ալիևը Նախիջևանը որակել է որպես դեպի թուրք-իսլամական աշխարհ բացվող դուռ:









































