Ամերիկյան Aerosmith ռոք խմբի ղեկավար ու վոկալիստ Սթիվեն Թայլերը պաշտոնապես բաժանվել է իր հարսնացու Էրին Բրեդիից` հայտնում է The New York Post թերթը:
1973թ. ծնված մոդել Էրին Բրեդին Թայլերի հետ հանդիպում էր 2006-ից, 2011թ. նրանք նշանադրվեցին:
Նրանց մտերիմների խոսքով՝ զույգի հարաբերությունները խզվել են դեռ անցած տարվա աշնանից, և Բրեդին Հավայան կղզիներում Թայլերի ընտանիքի հետ չի անցկացրել Սուրբ Ծնունդը: Զույգի բաժանվելու պատճառը հայտնի չէ:
«Նրանք, ինչպես նախկինում, ընկերներ են, սակայն նրանց ճանապարհները հատվել են: Նշանադրությունը չեղյալ է հայտարարվել»,- թերթը մեջբերում է երգչի շրջապատից իր աղբյուրի խոսքերը: