«Կրուզեյրո»-ի կիսապաշտպան Լուկաս Սիլվան հաստատել է, որ Մադրիդի «Ռեալ»-ը հետաքրքրված է իր ծառայություններով: Սակայն բրազիլացի ֆուտբոլիստը նշել է նաև, որ իսպանական գրանդը պաշտոնական առաջարկով չի դիմել իր թիմին:
«Ինձ հայտնի չէ, արդյո՞ք «Ռեալ»-ը մտադիր է ձեռք բերել իրավունքներս ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, թե՞ ամռանը: Դեռ չգիտեմ, թե ինչ կլինի, ինչպես կզարգանան իրադարձությունները:
Բայց կցանկանայի նախ մասնակցել Լիբերտադորեսի գավաթի խաղարկությանը, այնուհետև միանալ «Ռեալ»-ին: «Արքայական ակումբ» տեղափոխությունն ինձ համար երազանքի իրականացում կդառնար»,- Sport-ը մեջբերում է ֆուտբոլիստի խոսքերը:








































