Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լուիս Սուարեսը հայտարարել է, որ 4-ամսյա որակազրկումից հետո ամբողջովին փոխել է բնավորությունը:
«Ես հանգի՞ստ եմ: Ես պատրաստ եմ դարձյալ պայքարել գնդակի համար: Բայց այժմ ավելի քիչ եմ վիճաբանում մրցակիցների հետ: Փորձում եմ խաղաղ պահել ինձ խաղադաշտում:
Ցանկացած վիճաբանություն ինձ համար վատ ավարտ է ունեցել: Այդ պատճառով էլ չեմ ցանկանում սրել իրավիճակը: Խաղադաշտում մտածում եմ այն մասին, որ ինձ դարձյալ կարող են որակազրկել»,- Marca-ն մեջբերում է ուրուգվայցի ֆուտբոլիստի խոսքերը:






































