Մադրիդի «Ռեալ»-ի և Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Սամի Խեդիրան, ով վնասվածք էր ստացել Իսպանիայի Գավաթի 1/16 եզրափակչի «Կորնելյա»-ի դեմ խաղի ժամանակ, դուրս է գրվել հիվանդանոցից:
Ինչպես հաղորդում է «արքայական ակումբ»-ի պաշտոնական թվիթերյան միկրոբլոգը, Խեդիրան մոտ օրերս կվերսկսի մարզումները:
Հիշեցնենք, որ գերմանացի կիսապաշտպանն իր վնասվածքը ստացել էր հանդիպման 55-րդ րոպեին:
Հավելենք, որ երեկ ուշ երեկոյան Մադրիդի «Ռեալ»-ը ջախջախեց «Կորնելյա»-ին 5:0 հաշվով:







































