Mozilla-ն մոտ ապագայում կկարողանա թողարկել Firefox բրաուզերի տարբերակը` ադապտացված iOS հարթակի համար: Այս մասին հայտնել է ընկերության փոխնախագահ Ջոնաթան Նայթինգեյլը համաժողովի ժամանակ, գրում է Hitech.ru-ն:
«Մենք պետք է լինենք այնտեղ, որտեղ մեր օգտատերերն են: Այնպես որ, մենք պատրաստվում ենք Firefox-ը հասանելի դարձնել iOS-ների համար»,- նախագահի խոսքերը Twitter-ի կայքէջում հաստատել է ընկերության մենեջեր Լուկա Բլակը:









































