Այսօր ավարտվում է Հայաստանում փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին առաջադրված թեկնածուների գրանցման ժամկետը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունվարի 14-ի արտահերթ նիստում կքննարկի 2013թ. փետրվարի 18-ի հանրապետության նախագահի ընտրություններին թեկնածուների գրանցելու դիմումները:
Նշենք, որ առաջադրվել էին 15 թեկնածուներ, որոնցից նախատեսված 8 մլն դրամ ընտրագրավը վճարել են միայն 8 թեկնածուներ` ՀՀ Նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, էպոսագետ, անկուսակցական Վարդան Սեդրակյանը և քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը:
Ինքնաբացարկի դիմումները ներկայացնելու վերջնաժամկետը փետրվարի 8-ն է:
Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի հունվարի 21-ից մինչև փետրվարի 16-ը:









































