ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ Սիրիայում ճգնաժամի մասշտաբները դառնում են ավելի ու ավելի սպառնալից: Նա կոչ է արել հակամարտող կողմերին հնարավորինս արագ երկխոսություն սկսել: Լավրովը անհնար է համարում սիրիացի առաջնորդ Բաշար Ասադի հեռանալը բանակցությունների համար որպես պայման դնելը: Այս մասին Լավրովը հայտարարել է Ուկրաինայում տեղի իր գործընկեր Լեոնիդ Կոժարայի հետ բանակցությունների արդյունքներով մամլո ասուլիսի ժամանակ,- փոխանցում է Vesti-ն:
«Ելքն այդ իրավիճակից պետք է հիմնված լինի Ժնևյան կոմյունիկեի վրա, կրկնում եմ ևս մեկ անգամ՝ առանց որևէ նախապայմանի: Նախապայմաններն անհնար են դարձնում երկխոսության մեկնարկը: Պետք է ստիպել բոլորին, այդ թվում՝ ընդդիմությանը, որը դեռ կտրականապես հրաժարվում է երկխոսությունից, նստել բանակցային սեղանի շուրջ»,-հայտարարել է Լավրովը:










































