Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն գովեստի խոսքեր է հղել իր թիմակիցների ու մարզչական շտաբի հասցեին՝ Կարլո Անչելոտիի գլխավորությամբ:
«Հաճախ եմ տեսակետներ լսում, որ սա վերջին տարիների լավագույն «Ռեալ»-ն է: Բայց մեզ պետք է գովեն այն ժամանակ, երբ կարևոր տիտղոս նվաճենք:
Շատ գոհ եմ իմ թիմակիցներից: Մարզչական շտաբը ևս հիանալի է աշխատում»,- Ռոնալդուի խոսքերը մեջբերում է Marca-ն:








































