«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն գովեստի խոսքեր է հասցեագրել թիմի հարձակվող Նեյմարին:
«Նեյմարը շատ կարևոր դերակատարություն ունի թիմում: Նա յուրօրինակ ֆուտբոլիստ է, ով հաղթողի հոգեբանություն ունի:
Ընթացիկ մրցաշրջանում բրազիլացին շատ ավելի լավ խաղ է ցուցադրում: Հիանալի է, որ «Բարսելոնա»-ի կազմում նման ֆուտբոլիստ է խաղում»,- AS-ը մեջբերում է իսպանացի մասնագետի խոսքերը:








































