Մեծ Բրիտանիայի կառավարությունը որպես հարկերի վճարոմ ընդունել է ավելի քան 45 մլն ֆունտ արժողությամբ արվեստի գործերի հավաքածու:
Ինչպես հայտնում է Guardian-ը, արվեստի հավաքածուի փոխանցումը հարկատուներից իշխանություններին տեղի է ունեցել բրիտանական հարկային օրենքի շրջանակում, որը թույլ է տալիս պետությանը հանձնել ազգային արժեք ներկայացնող արվեստի գործեր՝ ժառանգության հարկի վճարման դիմաց:
Այդ հավաքածուն դարձել է ամենախոշորը հարկային վճարման նման սխեմայի կիրառման ողջ ընթացքում:
Պարբերականի տվյալներով՝ մշակութային արժեքները կփոխանցվեն բրիտանական թանգարաններին:









































