Նյու Յորքում հանցավորության մակարդակը ռեկորդային չափերով նվազել է: Այս մասին հայտարարել է մեգապոլիսի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն:
Քաղաքի ոստիկանության վարչության պետի հետ հանդես գալով մամլո ասուլիսին՝ դե Բլազիոն ասել է, որ կանխատեսումները, թե Նյու Յորքում հանցավորություհը կավելանա, չեն արդարացել, ու «քաղաքը դարձել է ավելի անվտանգ»: Այս մասին հայտնում է TASS-ը:
Նյու Յորքի քաղաքապետի տվյալներով՝ քաղաքում գողությունը անցած տարում կրճատվել է 14%-ով: Խոշոր գողությունների թիվը, ներառյալ բջջային համակարգիչների ու սմարթֆոնների, նվազել է 3%-ով: Նույնիսկ տարեսկզբին հրազենային զենքերի կիրառմամբ (ինչի համար քաղաքապետը բազմիցս ենթարկվել է կոշտ քննադատության) դեպքերի թիվն է տարեվերջին նվազել և այժմ 4 տոկոսով գերազանցում է առայժմ քրեական առումով ամենահանգիստ քաղաքի ցուցանիշը:
Ըստ Բլազիոյի՝ ռեկորդային ցածր մակարդակի է հասել բռնի մահվան դեպքերը՝ 2013-ին գրանցվել է 335 դեպք, իսկ 2014-ին՝ 290 դեպք:











































