Դրամի արժեզրկումն ու դոլարի կուրսի բարձրացումը շարքային քաղաքացու համար անհանգստանալու լուրջ տեղիք է տալիս: Նույնիսկ շուկաներում վաճառողներն «Առաջին լրատվական»-ին դժգոհեցին, թե քանի օր է՝ շուկայում առևտուր չի եղել: Մարդիկ իրենց մոտ պահած գումարով առաջին անհրաժեշտության սնունդն են գնում, գումարը խնայում են՝ չիմանալով, թե վաղն ինչ կլինի:







































