Մալիում իրավիճակը վերջին շաբաթներին սրվել է: Երկրի հյուսիսը օկուպացրած ծայրահեղական խմբավորումների զինվորականները սկսել են հարձակումներ իրականացնել կառավարական դիրքերի և երկրի կենտրոնական հատվածի ուղղությամբ:
Ալժիրը Ֆրանսիային թույլ է տվել իր օդային տարածքն օգտագործել Մալիում ծայրահեղականների դեմ պայքարում: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը:
Ավելի վաղ ֆրանսիական ինքնաթիռները գնդակոծել էին Մալիի հյուսիսում գտնվող ծայրահեղականների բազաները:
Մալիին օգնության է մեկնել նաև Գերմանիան: Մալիում հայտարարված է արտակարգ դրություն: Մալի են մեկնելու նաև ЭКОВАС զինված ուժերը:
Ֆրանսիացի մեկ օդաչու բախումների ժամանակ զոհվել է:








































