Monday, 22 06 2026
15:10
Իրանական պատվիրակությունը լքել է բանակցությունների վայրը
Ալիևը «կվերադառնա՞ Պուտինի գիրկը»
14:50
Մունդիալ-2026. Եգիպտոսը հաղթեց Նոր Զելանդիային, Ուրուգվայ-Կաբո Վերդե հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
Արարատի մարզի Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. Փաշինյան
Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի սահմանի մոտ վերջին սահմանափակումների վերացման մասին
Պետգույքի կոմիտեն էլեկտրոնային աճուրդով օտարման է ներկայացրել 29 անշարժ գույք
Հաքան Ֆիդանը դժվարություններ է կանխատեսել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:50
Սթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը
Հայաստանում նշվել է Յոգայի միջազգային օրը
13:30
Ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակվում է․ Մոսկվայի ուղղությամբ 70 ԱԹՍ է արձակվել, իսկ Ուկրաինայում կան զոհեր
Հայտնի է «Ոսկե ծիրան» միջազգային մրցույթի ժյուրիի կազմը
13:10
Արաղչին ԱՄՆ-ի հետ հանդիպումից հետո հայտարարել է Լիբանանում պատերազմի ավարտի գործում «մեծ առաջընթացի» մասին
«Վտանգավորի բան չկա, ըսա՝ պարտք եմ»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուները ընտրակաշառք են տվել․ ՀԿԿ
12:50
Սթարմերը հրաժարական է տվել
Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին
12:30
Շվեյցարիայում Իրանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի բանակցություններում գրանցվել է «խրախուսող առաջընթաց»
12:20
Բիբլոս Բանկ Արմենիան CaseKey-ի կողքին է արդեն չորրորդ տարին անընդմեջ
12:10
Իրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Ադրբեջանի «ազգությամբ հրեա հերոսի» կերպարը մտացածին է
Հեզբոլլահը նոր մարտավարություն է կիրառում Իսրայելի դեմ
11:40
«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Միջնորդները խոսում են ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթացի մասին
Ովքե՞ր են այդ մարդիկ, որոնք արդեն մի տարի է՝ կարողանում են «պլստալ»․ Ավինյան
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
Վերահսկողությունը պետք է ինտենսիվ լինի․ քաղաքապետը՝ Կիևյան կամրջի հիմնանորոգման մասին
Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները
Երևանի քաղաքապետարանի գործիքակազմը ընդլայնվում է․ Ավինյանի «նուրբ» և վերջին նախազգուշացունը բոլորին

Հայաստանը Պուտինի ձեռքում լծակ է՝ ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի․ Մանվել Սարգսյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՌԱՀՀԿ ղեկավար, քաղաքական վերլուծաբան Մանվել Սարգսյանը:

-Պարոն Սարգսյան, երեկ Թուրքիայում կայացան Պուտին-Էրդողան բանակցությունները, որոնց արդյունքում ամենաէական ուղերձը Պուտինի հայտարարությունն էր այն մասին, որ դադարեցվում է «Հարավային հոսք»-ի շինարարությունը: Կարծիքներ հնչեցին, որ Պուտինն ու Էրդողանն անդրադարձել են նաև հայկական հարցերին: Ըստ Ձեզ՝ անդրադարձե՞լ են արդյոք հայ-թուրքական սահմանի ապաշրջափակման հարցին, եթե հաշվի առնենք, որ հայ-թուրքական սահմանը ՀՀ ԵՏՄ անդամակցությունից հետո լինելու է Թուրքիա-ԵՏՄ սահման, և ի՞նչը կարող է լինել նման համաձայնությունների առևտրի առարկան:

-Ես հետևել եմ բանակցությունների տեսագրություններին, որտեղ նախագահները ներկայացնում էին իրենց տեսակետը տեղի ունեցածի վերաբերյալ: Չեղավ ՀՀ խնդրի հետ կապված որևէ հրապարակային դիտարկում, այդ թվում՝ ԼՂ-ի հետ կապված, սակայն դա չի նշանակում, որ չեն խոսել, քանի որ քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, մանրամասն խոսել են, բոլոր գործոնները քննարկվել են, անգամ Ղրիմի թաթարների հարցը, սակայն հայաստանյան թեմաները կամ խոսվեցին ու մնացին գաղտնի, կամ գուցեև չխոսվեցին:

Ինձ չի թվում, որ Ձեր առաջ քաշած հարցն այդքան հեշտ լուծելի է: ՀՀ-ի սահմանը բացել՝ չլուծելով մնացած խնդիրները, շատ դժվար է: Չեմ կարծում, որ այս առնչությամբ մենք կարող ենք խոսել համապարփակ համաձայնությունների մասին:

Գազամուղի նոր պրոյեկտ է առաջարկվել դեպի Թուրքիա, որը, իմ կարծիքով, քարտ է՝ ՌԴ-ի կողմից նետված Արևմուտքին, այսինքն՝ Թուրքիայի հետ այդ հարաբերություններն, իմ կարծիքով, եղել են նոր ռազմավարության մշակման ինչ-որ մի նմուշ, որի հիմքում չգիտեմ՝ որքանով է բլեֆը ՌԴ-ի կողմից և ինչքանով է մտածված քաղաքականություն, որ այս երկու երկրները պետք է միասին քաղաքականություն վարեն. Թուրքիային ևս ձեռնտու է ինչ-որ մի փուլում ցույց տալ, որ կարող է շրջվել Արևմուտքից և համագործակցել ՌԴ-ի հետ, այստեղ ծավալվել՝ ցույց տալով, որ այդքան էլ արժեքավոր չեն հարաբերություններն Արևմուտքի հետ: Ես առաջին հերթին դա եմ տեսել: Դահլիճում շատ կոնկրետ հարցեր եղան, թե ինչպես պետք է իրականացվեն այդ տնտեսական ծրագրերը, երբ ՌԴ-ն ճգնաժամի մեջ է. հստակ պատասխաններ չկային, հիմնականում, կարծում եմ, խոսքն այս երկու երկրների հարաբերությունների քաղաքական բաղադրիչի մասին է:

-Ակնհայտ է, որ այսօր ՌԴ-ն աջակցություն է ակնկալում Թուրքիայից, Թուրքիայի միջոցով փորձում է լուծել այն խնդիրները, որոնք ծագել են Արևմուտքում: Այսօր ՌԴ-ն փաստորեն պատրաստ է զիջումների. ՀՀ-ի ուղղությամբ ոչ հայանպաստ լուծումների հնարավորություն տեսնո՞ւմ եք:

-Մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, որ երբ խոսում են Թուրքիան և Ռուսաստանը, Հայաստանի շահն այստեղ առևտրի առարկա է դառնում, և իրավունք ունենք այդպես մտածելու: Խնդիրն այն է՝ հնարավո՞ր է այսօր դա անել, թե՞ ոչ: Այսօրվա Ռուսաստանն ի վիճակի՞ է ինչ-որ բան զոհել Հայաստանի շահից՝ հօգուտ նրա, ինչ փորձում է Թուրքիայի հետ ստեղծել: Ես կարծում եմ, որ դժվար է խոսել այս մասին:

ՌԴ-ին խոչընդոտում է այն հանգամանքը, որ Թուրքիան և Ադրբեջանը Ռուսաստանի գործընկերը չեն, դա պատմականորեն շարունակվում է նաև այսօր: Երբ նման հարաբերություններ են ստեղծվում, պետք է լինեն ինչ-ինչ լծակներ. Հայաստանը Ռուսաստանի համար ընդամենը եղել է լծակներից մեկը, որի միջոցով փորձում է պարտադրել Թուրքիային այս կամ այն համաձայնությունը: Այստեղ ես որևէ փոփոխություն չեմ տեսնում, ուստի Հայաստանի արժեքը, որպես նման գործոնի, շատ բարձր է Ռուսաստանի համար: Եթե այդ լծակը չլինի, Թուրքիան ՌԴ-ի հետ չի էլ խոսի: Ռուսաստանն ո՞վ է այսօր, որ Թուրքիան հետը խոսի, իսկ երբ լծակներ են լինում, ավելի հեշտ է ամեն ինչ:

-Անցյալ տարի նույն օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով եղավ Հայաստանում և հայտարարեց, որ Ռուսաստանը չի պատրաստվում հեռանալ Անդրկովկասից, ավելին պատրաստվում է ամրապնդվել: Եթե ամփոփենք մեկ տարին, որը փաստորեն նշանավորվեց հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում աննախադեպ լարվածությամբ, ի՞նչ արդյունքների մասին կարելի է խոսել, ի՞նչ տեղի ունեցավ այս տարվա ընթացքում:

-Պուտինը, բացի դրանից, Գյումրիում անցյալ տարի հայտարարել էր, թե ռուսական քաղաքականության լավագույն ավանդույթները շարունակվելու են: Լավագույն ավանդույթը մի կողմից Հայաստանը որպես լծակ պահելն է, մյուս կողմից՝ ՀՀ-ի շահերի հաշվին Թուրքիայի և Ադրբեջանի հետ խնդիրներ լուծելը: Մենք դա տեսնում ենք, տեսնում ենք՝ ինչպես է ՌԴ-ն հզորացնում Ադրբեջանին. խոսել, որ անվտանգությունն ամրապնդվել է՝ չենք կարող, քանի որ հակառակն ենք տեսել: Բայց մյուս կողմից էլ տեսնում ենք, որ այս տարի ՀՀ բանակը ցույց տվեց, որ կարող է քաղաքականություն վարել, ճիշտ քայլեր իրականացնել, որն Ադրբեջանին թե զգաստացնում է, թե բարդացնում իրավիճակը, այսինքն՝ սա ապրող քաղաքականություն է՝ նայած, թե ինչպես եք այս իրավիճակում դրսևորում: «Կամ-կամ» է այստեղ. ցանկացած պահի, երբ ՌԴ-ն տեսնի՝ հնարավոր է մի բան պոկել Հայաստանից ու տալ Թուրքիային կամ Ադրբեջանին, դա արվելու է, ցանկացած պահի: Իր ասած այդ արատավոր «լավագույն ավանդույթները» չեն փոխվել, այսօր ևս գործում են:

-Պարոն Սարգսյան, թե՛ օգոստոսյան լարվածության ժամանակ և թե՛ ռազմական ուղղաթիռի խոցումից հետո վճռականորեն գործեց բանակը, և բանակի քայլերը ստացան հասարակության աջակցությունը: Բանակը կարո՞ղ է կոնսոլիդացնող գործոն դառնալ:

-Այս վերջին տարվա ընթացքում նկատվում է, որ բանակի խնդիրը դառնում է հանրային հետաքրքրություն ներկայացնող խնդիր, հանրությունը սկսում է զգալ, որ իր խնդիրները դուրս չեն բանակի խնդիրներից, բանակի խնդիրներն իրենն են: Անվտանգության խնդրի սոցիալիզացիա է գնում, ավելի մեծ հետաքրքրություն ունի հանրության մեջ և՛ Հայաստանում, և՛ Ղարաբաղում: Սա փոփոխություն է, որը շատ էական է: Շատ էական բան է, երբ բանակն իր թիկունքում հասարակություն է զգում:

Ես կարծում եմ, որ սա կզարգանա, ինչը դրական երևույթ է: Թե՛ բանակը, թե՛ գործող քաղաքական ռեժիմը պետք է հանրության շունչը, պահանջը զգան. եղավ հանրային պահանջ զոհերի դիակների վերադարձման, և դա հնարավոր չէր չիրականացնել, անտարբեր լիներ հանրությունը՝ կլիներ այլ արդյունք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում