«Առաջին լրատվական»-ին հասած տեղեկություններով` «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր մեկնել է Գյումրի` կուսակցության ակտիվի հետ հանդիպման:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն, մարդկանց ներկայությունն ապահովելու համար «Ժառանգություն»-ից մեկ-մեկ զանգահարել են նաև նախկին դաշնակիցներին` տեղի «Ազատ դեմոկրատներ»-ին` նրանց ևս հրավիրելով հանդիպմանը, սակայն հրավերները հիմնականում չեն ընդունվել:
«Ոչ մի հատուկ հրավեր այլ կուսակցություններին չի եղել: Եղել է հանդիպում ակտիվի հետ: Եթե այլ կուսակցություններից տեղեկացել են ինչ-որ ձևերով, դա իրենց խնդիրն է: Եղել է ակտիվի հետ շատ մարդաշատ հանդիպում` 40-50 հոգի: Լեփ-լեցուն է եղել գրասենյակը,և Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպումը շատ ոգևորված մթնոլորտում է անցել: Բացի Րաֆֆի Հովհաննիսյանից, մասնակցել են Զարուհի Փոստանջյանն ու Ռուբիկ Հակոբյանը»,- մեզ հետ զրույցում ասաց «Ժառանգության» խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը:











































