Ֆրանսիական Baccarat մանուֆակտուրան շարունակում է տոնել իր 250-ամյակը, և տոնակատարությունների ավարտին վարպետները ներկայացրել են Baccarat-ի պատմության մեջ ամենամեծ ջահը, որը 1.8 տոնա է կշռում, գրում է buro247.ru –ն:
Ողջ 2014 թվականին. հախճապակի արտադրող Baccarat-ը իր հոբելյանը նշում է նոր ապրանքներ թողարկելով, արարողությունների և երեկույթների շարքով:
Հսկայական ջահի դիզայները ճապոնացի Յուսումիչի Մորիտան է: Այն ստեղծելիս 26 500 բյուրեղ է օգտագործվել, որոնք միասին 1.8 տոննա են կշռում: Ջահը 8.4 մ բարձրություն և 4.6 մետր լայնություն ունի:
Սկզբում ջահը նախատեսված էր Baccarat-ի հաճախորդներից մեկի հնագույն ամրոցը զարդարելու համար: ԶԼՄ-ները պնդում են, որ իր ձևի մեջ արվեստի միակ ստեղծագործությունը վաճառքի կհանվի ֆրանսիական տան տոնական արարողությունների ավարտից հետո:
«Մենք առայժմ չեն որոշել ջահի գինը, սակայն այն, անկասկած, թանկ կարժենա»,- մեկնաբանել է Baccarat-ի գլխավոր տնօրեն Դանիել Ռիկարդին:











































