Ներկայում Եվրոպայում ամբողջ թափով ընթանում են «Առաքելությունը անիրագործելի է-5» (Mission: Impossible 5) ֆիլմի նկարահանման աշխատանքները, հայտնում է spletnik.ru-ն:
Եթե օրեր առաջ նկարահանող թիմն աշխատում էր Վիեննայում, ապա օրերս նկատվել է Լոնդոնի կենտրոնում:
Իհարկե, պապարացիների ու նախագծի երկրպագուների ուշադրության կենտրոնում էր Թոմ Կրուզը, որը մարմնավորում է անորսալի լրտես Իթան Հանթին:









































