Իտալիայի ԱԳ նախարար Տերցի դի Սանտ’Ագատայի կարծիքով՝ Բենղազիում Իտալիայի հյուպատոսի մեքենայի վրա հարձակումը Լիբիայի նոր իշխանություններին վարկաբեկելու նպատակ ունի։ Նախարարը դատապարտել է այդ արարքը և այն համարել «ահաբեկչական հարձակում»։
ԱԳ նախարարը հայտարարել է, որ Հռոմն աջակցում է լիբիական նոր իշխանությունների՝ ժողովրդավարական բարեփոխումներ անցկացնելու ձգտումներին։
Գուիդո Դե Սանկտիսի զրահապատ մեքենան գնդակոծվել է երեկ երեկոյան, ոչ ոք չի տուժել։










































