Մրցանակաբաշխություններից բացի, Լոս Անջելեսում տեղի են ունենում նաև բարեգործական երեկույթներ: Այսպես, Heaven Gala-ին այցելել են Քրիստեն Դանսթը, Սթեյսի Քիբլերը, Ջո Մանգանյելոն և այլոք:
Գալա-ընթրիքը Լոս Անջելեսում կազմակերպվել է Art of Elysium-ի կողմից: Այս ծրագրի առաքելությունն այն է, որ կինոյի և շոու-բիզնեսի աշխարհահռչակ ներկայացուցիչներն աջակցել են ծանր հիվանդություններով տառապող երեխաներին: Art of Elysium-ը գոյություն ունի 1997-ից, այս ժամանակահատվածում այն «գրավել» է տասնյակ հանրահայտ մարդկանց, ովքեր ժամանակ և ուժեր չեն խնայում, որպեսզի աջակցեն նրանց, ում ավելի քիչ է բախտը ժպտացել։
Կարմիր գորգի հյուրերը համապատասխանել են արարողությանը. կանայք երեկոյան զգեստներով են եղել, տղամարդիկ՝ սմոքինգներով:
Սակայն ամենից շքեղը Դևիդ Արկեթի տեսքն էր. հենց նրան են հանձնել բարեգործական ֆոնդում ունեցած ներդրման մրցանակը:









































