Ցավոք, այսօր ավելի քիչ թվով երեխաներ են սիրում կարդալ, ինչն էլ բերում է դպրոցում առաջադիմության անկման և հասուն տարիքում խնդիրների: Գիտնականները խորհուրդ են տալիս շատ ձուկ, ձու, միս ուտել, քանի որ դրանց մեջ դոկոզագեկսանայինի թթվի քանակությունը շատ է, որը մեծ ազդեցություն ունի տեսողության, ինչպես նաև ուղեղի ձևավորման և աշխատանքի վրա:
Բրիտանացի գիտնականներն ապացուցել են, որ նման դիետան դպրոցական տարիքի երեխաներին կօգնի առաջադիմության հարցում: Իսկ այդ թթվի ամենամեծ չափաբաժինը յուղոտ ձկան մեջ է:
Գիտնականները խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել ծովատառեխի և ատլանտյան սաղմոնի վրա և դրանք անհապաղ ներառել մանկական սննդակարգում:








































