Դորտմունդի «Բորուսիա»-ի մարզական տնօրեն Միխայել Ցորկը, մեկնաբանելով թիմի ելույթները, ասել է, որ «Բորուսիա»-ի ֆուտբոլիստների պայմանագրերը երկրորդ Բունդեսլիգայի պայմանագրերի արժեք ունեն:
«Այո, մեր ֆուտբոլիստների պայմանագրերը երկրորդ Բունդեսլիգայի պայմանագրերի արժեք ունեն: Տրամաբանական է, որ մեզ ակումբի տրանսֆերային քաղաքականության հետ կապված հարցեր եք տալիս՝ հաշվի առնելով ակումբի զբաղեցրած տեղը մրցաշարային աղյուսակում:
Ակնհայտ է, որ չենք ասում, որ մենք ամեն ինչ ճիշտ ենք արել: Չենք խուսափում ինքնաքննադատությունից ու ամեն ինչ մանրամասն վերլուծում ենք»,- Ցորկի խոսքերը մեջբերում է Sport1-ը:
Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի 13-րդ տուրից հետո «Բորուսիա»-ն 11 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:







































