Facebook սոցցանցում Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզիին միլիոներորդ «հավանողը» հնարավորություն կստանա քաղաքական գործչի ընկերակցությամբ մի ամբողջ օր անցկացնել, հայտնում է Le Figaro թերթը: Մասնավորապես, նա կկարողանա Սարկոզիին ուղեկցել «Միություն՝ ժողովրդական շարժման համար» կուսակցության շտաբ-բնակարանում աշխատանքի ընթացքում:
Սարկոզիի օգնականներն արդեն որոշել են՝ ով է միլիոներորդ «լայքի» հեղինակը. նա Փարիզի բնակիչ է: Այդ մասին այլ տվյալներ չեն հաղորդվում:









































